
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձկնորսների միջադեպով քիչ առաջ կալանավորվեց Նորատուսի 27-ամյա բնակիչ Ալիկ Համբարձումյանը։ Վերջինիս հարազատները պատմեցին, որ նա ձկնորս չէ ու ձկնորսությամբ առհասարակ չի էլ զբաղվել։
Դեպքի օրը ծննդյան արարողության է եղել ու լսել է միջադեպի մասին, օգնության է հասել գյուղի բնակիչներին ու արդյունքում այսօր կալանավորվեց։
Դատարանի որոշմամբ նա մեկ ամսյա կալանքի տակ կմնա։
Քնար Մանուկյան