
Դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի վարչական տարածքում Opel մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի հետևանքով, ըստ նախանական տեղեկությունների, տուժածներ չկան: