Նախագահի առաջիկա ընտրությունում ՌԴ ղեկավարի թեկնածու առաջադրվելու հավակնորդների թիվն արդեն 29 է: Այդ մասին ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտնել է հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան։
ՌԴ նախագահի ընտրության մասին օրենքի համաձայն՝ ինքնաառաջադրված թեկնածուներին պետք է աջակցեն ընտրողների խմբերը։ Իսկ քաղաքական կուսակցությունները կարող են իրենց թեկնածուներին առաջադրել համագումարներում:
Պուտինը նախորդ շաբաթ հայտարարեց նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին։
Մինչ այդ նա չորս անգամ ընտրվել է բարձրագույն պետական պաշտոնում՝ 2000, 2004, 2012 և 2018 թվականներին։ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո նա որպես թեկնածու առաջադրվելու իրավունք ստացավ 2024 թվականին:
Դաշնային խորհուրդը ՌԴ նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել, ըստ որի՝ քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ից 17-ը։