Եղանակի վատթարացմամբ պայմանավորված՝ հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում է ուժեղացված ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եղանակի վատթարացմամբ պայմանավորված՝ փրկարար ծառայության տնօրենի հրամանով, հանրապետության ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում, արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կազմակերպվել են առաջնային օգնության կետեր, իրականացվում են հերթապահություններ և շրջայցեր։

Փրկարար ծառայողները սերտ համագործակցում են Ոստիկանության պարեկային ծառայության, ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատակիցների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։




Լրահոս