
Նուռն օգնում է կանխել սրտի հիվանդությունները, նվազեցնել սթրեսի մակարդակը եւ նույնիսկ բարելավել սեռական կյանքի որակը: Նռան ամենօրյա օգտագործումը դադաղեցնում է ԴՆԹ-ի ծերացման գործընթացը,- հյատնում է The Daily Mail -ը:Գիտնականներն այս եզրահանգմանն են եկել 60 կամավորներին ուսումնասիրելու արդյունքում: Նրանք մեկ ամիս շարունակ ընդունել են նռան հյութ: Ընդ որում, գիտնականները հետեւել են օրգանիզմում քիմիական միացությունների ակտիվությանը նաև մեկ այլ խմբի մոտ, ովքեր նռան հյութ չեն ընդունել:Այսպես, նրանք նկատել են, որ նռան հյութ ընդունողների մոտ զգալիորեն նվազել է 8-Oxo-DG մարկերի խտությունը, որոնք կապվում են բջջային այնպիսի վնասվածքների հետ, որոնք կարող են խախտել գլխուղեղի, մկանների, լյարդի, երիկամների աշխատանքը և հանգեցնել մաշկի ծերացման:Հայտնի է նաև, որ նուռը հարուստ է А, С, Е, վիտամիններով, երկաթով եւ անտիօքսիդանտով, որը չեզոքացնում է ազատ ռադիկալների աշխատանքը: