Բայդենը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Գազայի հատվածի վերջին զարգացումները, լրագրողներին տեղեկացրել են Սպիտակ տանը։

«Նախագահ Բայդենը զրուցել է վարչապետ Նեթանյահուի հետ՝ քննարկելու Իսրայելի և Գազայի հատվածի վերջին իրադարձությունները», – ասել է վարչակազմը։

Քննարկման մանրամասները չեն հաղորդվում։ Սպիտակ տունը խոստացել է օրվա ընթացքում ավելի մանրամասն մեկնաբանություն հրապարակել զրույցի արդյունքների վերաբերյալ։




Լրահոս