Երեկ՝ դեկտեմբերի 23-ին 65 տարեկան հասակում մահացել է հայտնի հաղորդավարուհի Նարա Շլեպչյանի որդին՝ Արիկ Ավետիսյանը։
Այս մասին «Ֆեսբուքյան» իր էջում հայտնել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը։
«Մի ամբողջ կյանք ես ճանաչել եմ Արիկին ու մի ամբողջ կյանք զարմացել ու սովորել նրանից մարդկային փոխհարաբերություններ, համեստություն ու խոնարհություն, մարդկանց օգնելու ու ծառայելու պատրաստակամություն։ Նուրբ ճաշակի և չափազանց նուրբ հումորի տեր մարդ էր մեր Արիկը։ Հազար ափսոս, որ անժամանակ մեզ լքեց սիրելի ընկերը, որդին, ամուսինը, հայրը…
Ցավակցում եմ սիրելի Նառա Շլեպչյանին՝ անժամանակ ու ցավալի կորստի համար։ Ցավակցում եմ կնոջը, երեխաներին, հարազատներին, ընկերներին..»,- գրել է նա։
«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Արիկ Ավետիսյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: