
Հայաստանի թիմը բրոնզե մեդալակիր է դարձել Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում ավարտված Եվրոպայի Համալսարանների առաջին ձմեռային խաղերի լեռնադահուկային սպորտի մրցաշարում։
Հայաստանի համալսարանական թիմը 3-րդ տեղն է գրավել Գլեբ Մոսեսով և Ժիրայր Առաքելյան կազմով։
Խաղերին մասնակցում էին եվրոպական 16 երկրների 27 համալսարանական թիմեր: