
Ռուսաստանը կհաղթի Ուկրաինայի հակամարտությունում, եթե Եվրամիությունը չմոբիլիզացնի իր բոլոր հնարավորությունները։ Նման կարծիք է հայտնել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում։
«Եթե մենք արագ չփոխենք կուրսը, չմոբիլիզացնենք մեր բոլոր հնարավորությունները, դա թույլ կտա Պուտինին հաղթել Ուկրաինայի պատերազմում», – ասել է Բորելը:
Ընդ որում, հարցազրույցում նա Ռուսաստանին անվանել է «մեծ տերություն», որը սպառնում է եվրոպական ժողովրդավարությանը, Եվրոպային, և ոչ միայն Ուկրաինային:
«Կարևորն այն է, թե ինչ կարող ենք անել, որպեսզի թույլ չտանք պատերազմում Ռուսաստանի հաղթանակը։ Ինչ ենք մենք պատրաստ անել: Արդյոք իսկապես պատրաստ ենք անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Ահա այն հարցը, որը մենք պետք է ինքներս մեզ տանք», – հայտարարել է Բորելը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը բավարարված չի մնա սահմանափակ տարածքային հաղթանակով: