Ոստիկանները բռնության էին ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Վերաքննիչ դատարանում կայացավ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշման` Ֆելիքս Գևորգյանի վերաքննիչ բողոքի քննությունը, ում շահերը պաշտպանում է Ստեփան Ոսկանյանը:

Ֆելիքս Խաչատրյանը հիմնավորել էր, որ ոստիկանության մի շարք աշխատակիցների կողմից ինքը բռնության է ենթարկվել:

Նա բողոք է ներկայացրել դատարան` խնդրելով վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը: Վարույթն իրականացնող մարմինն արժանահավատ չի համարել բողոքի հաստատումը:

Շահերի պաշտպան Ոսկանյանն իր ելույթում նշեց, որ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնարարքներ իրականացնելու փաստերը բացահայտելու համար որևէ արժանահավատ քայլ չի ձեռնարկվել:

«Վարույթն իրականացնող մարմնի կողմից քննչական որևէ գործողություն չի կատարվել, որը պարտադիր պետք է կատարվեր: Որևէ գնահատական չի տրվել բոլոր ցուցմունքների անհամապատասխանությանը: Գևորգյանի` Զովունիում գտնվող տուն են ներխուժել ոստիկանության մի շարք աշխատակիցներ և առանց հիմնավորման բերման են ենթարկել և հետագայում հենց նրանք էլ իրականացրել են բռնությունները: Օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել: Ֆելիքս Գևորգյանը ենթարկվել է ծեծի, խոշտանգումների, ստացել է իր հասցեին ուղղված հայհոյանքներ»,-իր խոսքում նշեց պաշտպանը:

Դատարանի գանհատմամբ` բողոքի մեծ մասը վերաբերում է վարույթն իրականացնող մարմնի գործողություններին: Դատարանը կպահանջի վարույթն իրականացնող մարմնի ձեռքի տակ եղած գործի նյութերը:

Նիստը հետաձգվեց:




Լրահոս