ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի ավագանու վերջին նիստը՝ վաղը․ ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանին վաղը՝ դեկտեմբերի 26-ին, այս տարվա վերջին նիստը կգումարի:
Օրակարգում 29 հարց է՝ այդ թվում Երևանի 2024թ-ի բյուջեի հաստատման և համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը:

ArmLur.am-ը գրել էր, որ այսօր ավագանու ընդդիմադիր խմբակցությունները պատրաստվում են քննարկում անցկացնել և վերջնական որոշում կայացնել՝ մասնակցելու՞ են նիստին, թե՞ ոչ:

Նշենք, որ եթե ընդդիմադիր խմբակցությունները չգնան և քվորում չապահովեն, ապա ավագանու նիստը չի կայանա, համայնքի բյուջեն ու ծրագիրը չեն հաստատվի, ինչն էլ իր հերթին լուրջ խնդիրներ է առաջացնելու քաղաքային իշխանության համար:

Հավելենք նաև, որ համայնքի բյուջեն և զարգացման ծրագիրը ավագանու նիստին ներկայացնում է քաղաքապետը, հաստատում՝ ավագանու անդամները:
Համայնքի բյուջեն և զարգացման ծրագիրը հաստատվում են ձայների պարզ մեծամասնությամբ, այսինքն՝ ներկա ավագանու անդամների մեծամասնության քվերակությամբ:

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրանց հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն»-ը միասին ունեն 33 մանդատ, իսկ ընդդիմադիր 3 խմբակցությունները՝ 34, այսինքն՝ ամեն բան կախված է ընդդիմադիրների որոշումից:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս