
«Արձանագրում ենք, որ Արցախի նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի 51 բնակիչների համար արդեն լուծել ենք բնակարանի խնդիրը:
Վստահ եմ, հունվարին կզեկուցվի Արզումանյան 10 և 17 հասցեների բնակիչների բնակարանային խնդրի լուծման ընթացքը:
Սա մեր կարևոր հանձնառություններից մեկն է: 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող բնակիչները ամենօրյա վտանգների ներքո են ապրում»: Այս մասին այսօր գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։