ArmLur.am-ը Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական նպաստ ստացող ընտանիքների քանակը վերջին 5 տարիների ընթացքում նվազել է։
Եթե 2018 թվականին սոցիալական նպաստ ստանում էր 25 հազար ընտանիք, ապա 2022 թվականին սոցիալական նպաստ ստացող ընտանիքների քանակը նվազել է 3 285-ով, դառնալով ՝ 21 715 ընտանիք։
Այս հանգամանքի վրա հնարավոր է ազդեցություն ունենա այն, որ կենսաթոշակի միջին ամսական չափը 5 տարիների ընթացքում բարձրացել է ընդհանուր առմամբ միջին հաշվարկով 6 հազար դրամով, սակայն սա բավական չէ, որ նպաստ ստացողների թիվը կրճատվի 3 հազարով։
ArmLur.am-ը փորձեց տնտեսագետ Սամսոն Գրիգորյանի օգնությամբ հասկանալ, արդյոք այս փոփոխությունները կապված են մեկը մյուսի հետ, թե՝ ոչ։
«Այս տվյալները միմյանց հետ կապ չունեն։ Սոցիալական նպաստ ստացողների թվի փոփոխությունը Կառավարության քաղաքականությունն է։ Վերջին տարիներին ստուգումներ էին անում և պարզեցին, որ մարդիկ նույնիսկ մահացածի անվան տակ էին նպաստ ստանում կամ պարզապես մեկ այլ տեղում աշխատում էին»։
Նիկոլ Փաշինյանն էլ վերջերս Կառավարության նիստում կոշտ դիտարկում է արել․ «Անտրամաբանական է գիտեք, եթե, օրինակ, մարդը ամիսը 100 հազար դրամ պարտվում է օնլայն կազմինոյում, ինչի՞ պիտի Կառավարությունը նրան 27 հազար դրամ նպաստ տա»։
։Սա դեռ ամենը չէ, Կառավաչությունը պարբերաբար նպաստառուների ցուցակը վերանայում է, որից հետո ինչ-ինչ պատճառներով կրճատվում են նպաստ ստացող ընտանիքների քանակը։
Էմմա Միքայելյան