Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 07:27-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհից Հորս գյուղ տանող ճանապարհին՝ ուժեղ քամու հետևանքով, երկու բարդու ծառ կոտրվել և փակել է ճանապարհը՝ վնասելով ավտոմեքենան:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հորս գյուղի «Միսակի կռուգ» կոչվող տարածքում ուժեղ քամու հետևանքով երկու բարդի արմատախիլ են եղել և փակել ճանապարհը՝ վնասելով «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Խ․ Վ․) դիմային դատվածը։
Փրկարարները կոտրված ծառերը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: