Ռուսաստանը նախատեսում է Հայաստանում երկրորդ գլխավոր հյուպատոսությունը բացել: Այս մասին KP.ru-ի հետ զրույցում հայտնեց ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը:
«Մոտ ապագայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայության զգալի ընդլայնում կլինի արտասահմանում:
Արդեն որոշումներ են կայացվել և համաձայնեցվել ընդունող պետությունների իշխանությունների հետ Բուրկինա Ֆասոյում և Հասարակածային Գվինեայում դեսպանություններ բացելու, գլխավոր հյուպատոսություններ Կապանում (Հայաստան), Ակտաուում (Ղազախստան), Սամարղանդում (Ուզբեկստան), Դենպասարում (Ինդոնեզիա) և Մալեում (Ինդոնեզիա) բացելու վերաբերյալ։ Մալդիվներ):
Առաջիկա տարիների պլանները ներառում են դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների բացում մի շարք երկրներում, որոնք տեղակայված են աշխարհագրական տարածաշրջաններում, որոնք մեզ համար առանցքային են դարձել՝ համաձայն նախագահի հրամանագրով հաստատված Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի», -ասել է նա:
Հասկանալու համար, թե ինչ կտա Հայաստանին նոր հյուպատոսության բացումը, ՌԴ-ն ինչ նպատակներ է հետապնդում այս ամենով, ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց․ «Կապանում հյուպատոսություն բացելը ունի քաղաքական նշանակություն, այսինքն իր ներկայությունն է ապահովվում Սյունիքում, որը իր հիմնական խնդիրն է: Կա նաև Իրանի հյուպատոսություն, Ֆրանսիայինը կարծեմ ցանկանում էին բացել, դա նշանակում է, որ հիմնական այն տարածքը, որտեղ գնում են գործընթացները դա Սյունիքն է»:
Քաղաքագետի խոսքով՝ տարածքը ունի աշխարհաքաղաքական նշանակություն, բացելով հյուպատոսություն՝ Ռուսաստանը իր ներկայությունն է հայտարարում այստեղ:
Էմմա Մարտիրոսյան