«Այդ դատական գործը դարձել է ռեկորդակիր օրենքի եւ իրավունքի խախտումների մասով: Այն հարուցվել է օրենքի խախտումով, փաստացի մի մերձիշխանական կիսալեգալ կայքի միջոցով կազմակերպված մատնության միջոցով: Այդ հիմքով ընդհանրապես քրական գործ չպետք է հարուցվեր:
Այդ գործը հարուցվել է մի հոդվածով, որը պետք է վերացվեր 2022-ի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող քրեական նոր օրենսգրքով: Սակայն այդ վերացումից տառացիորեն մի քանի օր առաջ ՔՊ իշխող մեծամասնությունը ԱԺ-ում արագացված եղած քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածին ապօրինի կարկատան է կատարել, մի նախադասություն է ավելացրել, որով այս արարքը նորից քրեականացվել է: Ընդ որում նախատեսվել է ավելի խիստ պատիժ: Զարգացած որեւէ երկրում այսպիսի արարքը ընդհանրապես քրեականացված չէ»,-ասաց Չալաբյանը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով իր դեմ կայացրած դատավճռին։
Մանրամասները՝ տեսանյութում։