ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 23-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Մասիսի բաժին է տարվել 34-ամյա Արայիկ Հ.-ն:
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Հոկտեմբերի 5-ից տղամարդը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: