Մնում է՝ Գագիկ Ծառուկյանը միտքը չփոխի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում խոսակցություններ են պտտվում, թե Սերժ Սարգսյանը գնալու է Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման:

Ինչ է լինելու հանդիպման ժամանակ, կքննարկվի, թե ինչպես անել, որ այս խայտառակ իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացին, որն օր օրի կորցնում է վերջին հույսն ու հավատը այս ինքնակոչ իշխանությունների և այլևս չի հավատում այլընտրանքային ԲՀԿ-ին, հարցերը, թե Սերժ Սարգսյանը համոզելու է, որ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ն մնա, այլընտրանք, այլ ոչ թե ընդդիմություն, որովհետև այլընտրանքային գործառույթներում խաղերն ու խաղաքարտերը միշտ փոփոխման են ենթարկվում, թե՞ հանդիպումը ավարտվելու է՝ անհամաձայնություններով:

Այսինքն բանից պարզվում է, որ Գագիկ Ծառուկյանի դուռը այնքան լավ է աշխատում, ու այնքան ծանր դուռ է, որ այդ դուռն է գնում, Սերժ Սարգսյանը և ոչ թե հակառակը: Մնում է, որ Գագիկ Ծառուկյանը միտքը չփոխի ու Սերժ Սարգսյանին տեսնելով չխմի կենացն ու… թեև հույս դնենք Ծառուկյանի վրա, նման է հույսդ քամուն տաս, քամին առնի տանի ու ընթացքում կրկին խաբված ու մոլորված մնաս… ժամանակից առաջ չընկնեմ ու երևակայությունների գերին չդառնամ, սպասենք, թե ով ում դուռը կգնա ու ով, ում կհամոզի և ընթացքում ինչ կորոշվի… դեռ ամեն ինչ առջևում է, հուսանք ու սպասենք, թե ԲՀԿ-ն ինչ նոր անակնկալ կանի հայ ժողովրդին, չէ՞ որ անակնկալներ սիրող կուսակցությունը, մեկ առաջ է ընկնում, մեկ՝ հետ… որովհետև ԲՀԿ-ին ասողը, ոչ թե ինչ է, այլ՝ ով, ասել է, թե Քոչարյանը վերևից կասի, կհաստատի, թե պետք է ընդդիմություն խաղալ և համոզել ժողովրդին, ուրեմն այդպես էլ կլինի, իսկ եթե պետք է մնալ դեռ այլընտրանքի մեջ, ուրեմն այլընտրանքային խաղերը կշարունակվի… Ինչպես երևում է այստեղ Սերժ Սարգսյանը անելու բան չունի, որոշողը՝ Քոչարյանն է, անկախ նրանից, թե ով ում դուռը կգնա:




Լրահոս