Շենգավիթում բնակարանային գողությամբ զբաղվող հանցավոր խումբ է գործում․ ինչով են զբաղված իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթ վարչական շրջանում հանցավոր խումբը շարունակում է բնակարանային գողությունները: Մեզ հայտնի դարձավ, որ ենթադրյալ հանցագործները օրերս մտել են Բրյուսովի 165 հասցեի շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկը, տանը մարդ չի եղել։ Ըստ շենքի բնակիչների՝ հղի կնոջը տարել են հիվանդանոց, եւ հենց այդ ժամանակ էլ թալանել են բնակարանը։ Տնից տարել են մոտավոր 10 մլն դրամի չափով գումար և զարդեր:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ լրագրող Հարություն Ծատրյանը եւս բարձրաձայնում էր վարչական շրջանում համատարած բնակարանային գողությունների մասին, որոնց մասով իրավապահները որեւէ գործուն քայլ չեն իրականացնում՝ դեպքերը բացահայտելու համար:




Լրահոս