
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 10-ով և հասել է 535-ի:
«Այս շաբաթ հոսպիտալացվել է 3 քաղաքացի։ 357 բուժառու արդեն դուրս է գրվել: Վարակվածներից 382-ը երեխաներ են, 153-ը` մեծահասակներ»,– ասվում է հաղորդագրությունում։