
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հնարավոր է մասնակցի ավագանու վաղվա տարեվերջյան նիստին:
Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունից մեզ հայտնեցին՝ քանի որ վաղը կարեւոր նիստ է սպասվում, Մարությանը, հավանական է, որ կմասնակցի դրան, սակայն վերջնական որոշում կլինի վաղը:
ArmLur.am-ի հետ զրույցում «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն ասաց.
«Ֆրակցրան վաղը գնում է քաղաքապետարան, իսկ Մարությանի գալու մասնակցության մասով այս պահին հաստատ չեմ կարող ասել»:
Քրիստինա Մուշեղյան