Փող տվեք Սուրենյանցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես կոնկրետ գործողություն եմ արել, ինչի դիմաց վարձատրվել եմ: Դա համարենք քաղաքագիտական պրոյեկտ, հանցագործություն իմ արածի մեջ չեմ տեսնում: PR եմ ապահովել… Եթե ինձ փող պետք լիներ, հավատացեք, ես դիմեի իրեն, ես փող կունենայի: Հասկացա՞ք, ու հաստատ, եթե ես զանգեի ու ասեի. «Սամվել, ինձ փող ա պետք», հաստատ մի կասկածեք, ինքը կօգներ: Բայց ես չեմ անում դա, կրկնում եմ, որ իր ԵԿՄ վարչության անդամ դառնալը, ի տարբերություն շատերի, չեմ համարում պատահական տեղի ունեցած քայլ: Ես չեմ կարող իմ երեխեքի, իմ ընկերների առաջ հետո պատասխան տալ, չեմ ուզում պատասխանատվություն կրեմ Եռաբլուրը շուկայական հարաբերությունների թեմա դարձնելու համար:»: 

Սուրեն Սուրենյանց 1in.am

Ահա թե ինչ է լինում, երբ սկզբից փողը տալիս են, իսկ հետո չեն տալիս…. Ախր չի կարելի մարդկանց այդպես նեղացնել, որ մի օր էլ դուրս գան իրենց իսկ պատվիրատուի դեմ: Նման մարդկանց պետք է միշտ փող տալ, թե չէ ստացվում է, որ Սամվել Ալեքսանյանն առաջ լավ մարդ էր, 5000 դոլար էր տալիս, Եռաբլուրի խնդիր էլ չկար, իսկ հիմա ինչպե՞ս ստացվեց, որ Եռաբլուրի խնդիր առաջացավ, ինքն էլ դարձավ վատ մա՞րդ: Միգուցե սրճարանում հաց ուտող և առանց հաշիվ փակելու հեռացող քաղաքագետին այս անգամ էլ ինչ-որ մեկը Սամվել Ալեքսանյանի դեմ է՞ պատվեր տվել:

Կարեն Վարդանյան




Լրահոս