Ադրբեջանը կվերաբացի իր դեսպանատունը Իրանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման ուղեգիծ է պատրաստվել։ Այդ մասին Իրանի և Ադրբեջանի դատախազությունների ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քենանին։

«Այսօրվա դրությամբ գործընթացը դրական է, այս գործի շատ ասպեկտներ լուծվել են։ Մշակվել է ճանապարհային քարտեզ Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման համար․ ջանքերը հաջողությամբ շարունակվում են։ Լավ միտումներ կան երկու երկրների հարաբերություններում։ Հաջող բանակցություններ են ընթացել նաև առևտրի ոլորտում», – նշել է Քանանին։




Լրահոս