Թող մոտենա Հայաստանի և Ադրբեջանի միջև լիակատար հաշտեցման օրը. Հռոմի Պապ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հավատացյալներին ուղղված Սուրբ Ծննդյան ուղերձում դատապարտել է պատերազմները, որոնք սնվում են զենքի արտադրությամբ:

«Պատերազմը միշտ ճանապարհորդություն է առանց նպատակակետի, պարտություն՝ առանց հաղթողների, խելագարություն՝ առանց արդարացումների: Բայց պատերազմին «ոչ» ասելու համար պետք է «ոչ» ասել զենքին: Եթե մարդու սիրտը դժգոհ է ու վիրավոր, իր ձեռքում նա կգտնի մահվան գործիքը և վաղ թե ուշ յն կօգտագործի։ Իսկ ինչպե՞ս կարելի է խոսել խաղաղության մասին, եթե զենքի արտադրությունը, վաճառքը, առևտուրն աճում են: Ես խնդրում եմ ձեզ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք հանգեցնում են անմեղ զոհերի»,- ասել է Հռոմի Պապը և կոչ է արել խաղաղություն հաստատել Իսրայելում և Պաղեստինում, ինչպես նաև Սիրիայում ու Եմենում, իսկ Լիբանանում՝ իրադրության կարգավորման։

«Նայելով Մանուկ Հիսուսին՝ ես աղոթում եմ Ուկրաինայում խաղաղության համար, մենք մեր հոգևոր մտերմությունն ենք հայտնում նրա նահատակ ժողովրդին: Թող մոտենա Հայաստանի և Ադրբեջանի միջև լիակատար հաշտեցման օրը: Թող դրան նպաստեն մարդասիրական նախաձեռնությունները, նրանց վերադարձը, ովքեր լքել են իրենց տները, և ցանկացած համայնքի կրոնական ավանդույթների ու պաշտամունքի վայրերի նկատմամբ հարգանքը»,- ասել է Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդը՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից:




Լրահոս