Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիտավան գյուղի 9-րդ փողոցի 1-ին փակուղում ծառը քամուց ընկել է տներից մեկի տանիքին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառը քամուց ընկել և վնասվել է տան ազբեստյա տանիքը (մոտ 8 քմ), արևային համակարգի ջրի խողովակը և խաղողի վազի երկաթյա կրող կոնստրուկցիան:
Փրկարարները մասնատել և հեռացրել են կոտրված ծառի ճյուղերը։