
Գանձակի կենտրոնական քաղաքային մարզադաշտում հրդեհ է բռնկվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է «Կապազ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի շինհրապարակում։
Նախնական տեղեկություններով՝ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ քամու հետևանքով Գանձակում ընկել էր քաղաքի կենտրոնում տեղադրված տոնածառը։