ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տոնածառը զարդարել են համայնքի փոքրիկները. 7 միլիոնը հատկացվել է ողջ համայնքի զարդարանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում ակտիվ քննարկվում է Քանաքեռ—Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանի դիմացի տոնածառի զարդարանքը, որի համար համայնքային բյուջեից փոխանցվել է 7 մլն դրամ։

Փորձեցինք թաղապետարանի լրատվականից տեղեկանանք, թե ինչ է կատարվում եւ 7 միլիոն դրամը ի վերջո ծառայել է նպատակին,թե ոչ։

Թաղապետարանի լրատվական բաժնի պետ Դիանա Շմավոնյանը պատասխանեց, որ թաղապետարանի դիմացի սոնածառը զարդարել են համայնքի փոքրիկները՝ իրենց ցանկալի ոճով ու գույներով։ Իսկ ահա 7 միլիոն դրամը հատկացվել է ողջ համայնքի զարդարանքին, թվով 10 տոնածառ է զարդարվել, 2000 մետր տոնական լույսեր են տեղադրվել եւ վարչական շրջանի երկու կամուրջներն են զարդարվել, որոնք համայնքին տվել են տոնական տեսք ու բնակիչներին էլ տրամադրել են բարձր տրամադրություն: Համայնքը պատրաստվել է ամանորյա հրաշքին եւ ինչպես նախատեսված է գումարը օրենքի տառին համապատասխան ծառայեցվել է՝ ի նպաստ համայնքին ամանորյա շունչ տրամադրելու եւ մեր համայնքի բնակիչների օրը առավել ուրախ դարձնելու համար։




Լրահոս