Ռուսաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել ցանկացողների թիվն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահական ընտրություններին, որոնք կկայանան 2024 թվականի մարտին, իրենց թեկնածությունն առաջադրել ցանկացողների թիվը հասել է 30-ի։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։

«Իհարկե, քարոզարշավը լինելու է մրցակցային, քանի որ ակնհայտ է, որ թեկնածուները մեկից ավելի են լինելու։ Ամեն դեպքում, այժմ արդեն թեկնածու դառնալու 30-ից ավելի դիմորդ կա»,- ասել է Պամֆիլովան։

Նրա խոսքով, նախագահի թեկնածուներն այժմ գտնվում են «կազմակերպչական ժամանակում», երբ անցկացնում են հանդիպումներ, համագումարներ և միջոցառումներ։ Միաժամանակ, ըստ ԿԸՀ ղեկավարի, ընտրություններում մրցակցության աստիճանը կախված է ոչ այնքան թեկնածուների թվից, որքան նրանց որակից։

Ռուսաստանի նախագահի պաշտոնի հավակնորդների թիվը վեց օր առաջ 16 մարդ էր։ Ինչպես հայտնել է Պամֆիլովան, նախագահական քարոզարշավն արդեն թեւակոխել է ակտիվ փուլ։

Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները 2024 թվականին կանցկացվեն երեք օրվա ընթացքում՝ մարտի 15-ից 17-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ռազմական դրության պայմաններում թույլատրել է քվեարկությունը նոր մարզերում:




Լրահոս