ՖՈՏՈ. «Ժողովուրդ» օրաթերթը եւ ArmLur.am լրատվականը արժանացել են շնորհակալագրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը եւ ArmLur.am լրատվականը արժանացել են շնորհակալագրի՝ ՀՀ Պաշտպանության նախարարության հետ համագործակցության և ՀՀ Զինված ուժերի գործունեությունը լուսաբանելու համար:

Այո՛, եղել եւ մնում ենք մեր բանակի կողքին, մեր զինվորի կողքին, հայրենիքի պաշտպանների կողքին և շարունակելու ենք քննադատել բոլոր արատավոր երեւույթները, որոնք առկա են բանակում: Քննադատությունից արված հետեւությունների արդյունքում առավել օպերատիվ և հետեւողական են լուծվում խնդիրները: Ու մենք իրացնում ենք մեր բաժին չորրորդ իշխանությունը՝ որպես հանրային վերահսկողության կարեւորագույն օղակ:

Առավել քան երբևէ Հայոց բանակն ունի ուշադրության կարիք. պիտի ուղղենք մեր մեջքը, ամրանանք, հզորանանք, որ նոր հաղթանակներ կերտենք:




Լրահոս