Նոր նորքի տուն-ինտերնատի աշխատակիցներն ահազանգում են. Արցախից բռնի տեղահանվածները դեռ չեն ստացել պետության կողմից տրամադրվող իրենց միանվագ աջակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նոր Նորքի տուն-ինտերնատում Արցախից բռնի տեղահանվածները դեռ չեն ստացել պետության կողմից տրամադրվող իրենց միանվագ աջակցությունը:

ArmLur․am-ը կապ հասատեց Նոր Նորքի տուն-ինտերնատի փոխտնօրեն Կարեն Կարապետյանի հետ հասկանալու համար, թե ինչումն է խնդիրը կայանում ու ինչու մարդիկ չեն ստանում իրենց հատկացվելիք գումարը. «Դեռ որևէ փոփոխություն չկա, ամբողջ փաստաթղթային գործերը մեր սոցաշխատողները արել են: Հիմա Նորքի փոստը պետք է բերի, որ այդ գումարները վճարի: Մենք զանգել ենք՝ ասացին, երբ որ գումարները կհատկացնեն, մենք կբերենք, ոնց որ ամեն ամիս թոշակները, այդպես էլ այդ գումարները կբաժանենք»:

Կարեն Կարապետյանին հստակ ժամանակ չեն նշել, ասել են՝ երևի այս շաբաթվա ընթացքում:

Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը ArmԼur.am-ին հավաստիացնում է, որ արցախցիները երեկ ստացել են աջակցությունը:

«Շահառուների մի մասը նախկինում արդեն իսկ վճարատեսակից օգտվել են, իսկ մյուսները, ովքեր առայժմ չեն ստացել, տվյալների հետ կապված կար կրկին ստուգելու և այլնի անհրաժեշտություն, դրա արդյունքում նույնականացվել են տվյալ շահառունները ու վճարումը մեր կողմից իրականացվել է երեկ: Այսօր ու վաղը քաղաքացիներին, ովքեր ստանում են բանկերով՝ կփոխանցվի իրենց հաշիվներին, ովքեր ստանում են ՀայՓոստ-ի միջոցով, իրենց գումարը հասանելի կլինի այնտեղ, խոսքս վերաբերում է այն շահառուներին, ովքեր համապատասխանում են ծրագրի պայմաններին»,-ասաց նա:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս