Ուկրաինայի զինված ուժերը Թեոդոսիայի նավահանգստում հարված են հասցրել ռուսական «Նովոչերկասկ» դեսանտային նավին․ հայտարարել է Ուկրաինայի օդուժի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը: «Ռուսական նավատորմը գնալով կրճատվում է։ Այս անգամ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» նավին է հետևում մեծ դեսանտային «Նովոչերկասկ» նավը: Շնորհակալություն օդուժի օդաչուներին և բոլոր ներգրավվածներին՝ հստակ աշխատանքի համար»,- գրել է նա։
Պայթյունների մասին տեղի բնակիչները սկսել են հայտնել սոցցանցերում՝ ժամը 02:50-ի սահմաններում, որից հետո նավահանգստի շրջանում հրդեհ է բռնկվել: Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հաստատել է հարձակման փաստը։