Ալիևը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքը։

Նշվում է, որ երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում կհամախմբի ԱՊՀ երկրների ղեկավարներին՝ նախաամանորյա ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Հանդիպումը ավանդական ձևաչափ է պետությունների ղեկավարների շփման համար, որոնք երկար տարիներ հավաքվում են Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի վերջին։




Լրահոս