ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Եվրոպական միության դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին հարող Սոթքում անվտանգության իրավիճակի ուսումնասիրության պարեկություն են իրականացրել: Այդ մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում:

«Պարեկային ծառայության նպատակն է դիտարկել և զեկուցել տեղում անվտանգության իրավիճակի մասին և նպաստել հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը»,- ասված է գրառման մեջ:




Լրահոս