2023թ. սեպտեմբերի 19-ին սկիզբ առած պատերազմական գործողությունների ժամանակ քաղաքացիական շրջանի առաջին անչափահաս զոհը դարձավ 15-ամյա Սերգեյ Վազգենի Հովոյանը:
Սերգեյի ընտանիքը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից է, երկար տարիներ ապրել են Ռուսաստանում, ապա տեղափոխվել են Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղ: 44-օրյա պատերազմից հետո վերադարձել են Արցախ և բնակվել սկզբից Վանքում, հետո Քոլատակ գյուղում: 2021թ.-ից Սերգեյն ու եղբայրն ընդունվեցին Քոլատակի միջնակարգ դպրոցում:
«Կարճ ժամանակում համադասարանցիների համար վստահելի ընկեր դարձավ։ Սլացիկ, նպատակասլաց երիտասարդ, չարաճճի, պարզ միևնույն ժամանակ միամիտ երեխա ու պարտաճանաչ աշակերտ: Հայոց լեզվի իմացությունը պարզ երևում էր նրա ձեռագրից, ուղղագրությունից արտահայտիչ արտասանությունից։ Հայոց պատմության հաղթական էջերն անգիր գիտեր։ Հայրենասիրական հանդեսների ժամանակ զինվորական քայլքից և ֆիզիկապես պատրաստվածությունից երևում էր ինչ զինվոր կդառնար։ Գերազանց տիրապետում էր ռուսաց լեզվին և աշխարհագրությանը»,- այսպես է բնութագրում Սերգեյին աշխարհագրության ուսուցչուհին։
Քոլատակի մերձակայքում գտնվող Սուրբ Հակոբավանքում 15-ամյա Սերգեյն ընտանիքի հետ միասին ծառայություն էր կատարում վանքում: Հայրը՝ վանքի շինարարական աշխատանքներին էր մասնակցում, փոքր եղբայրը՝ Մկրտիչը, Տեր-Հովհաննես քահանայի հետ հոգևոր ծառայություն էր իրականացնում վանքի կատարվող ծիասակատարությունների ժամանակ: 2023թ. սեպտեմբերի 19-ին, Սերգեյն ընտանիքի հետ Տեր-Հովհաննեսի տանն էին՝ Վանք գյուղում, երբ լսվեցին պատերազմի առաջին կրակոցները: Առաջին ռմբակոծություններից մեկը եղավ հենց քահանայի տան վրա, որտեղ էլ գլխի հատվածում մահացու վիրավորվեց Սերգեյը:
Մայրը՝ Գոհարինեն խոսել չկարողացավ, միայն ասաց, որ որդուն հուղարկավորել են հարազատ Մեծ Մանթաշ գյուղում:
Նանիկ Աղասյան