Մեկնարկել է ավագանու հերթական նիստը։
Տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին օրենքում փոփոխություններ են նախատեսվում: Այդ հարցը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը, ապա ներկայացրեց դրա շրջանակում ամենաքննարկված փոփոխություններից մեկը:
«Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը, իսկ «Հանրապետությունը», «Քաղաքացիական պայմանագիրը» կողմ քվեարկեցին նախագծին։
«Կարմիր գծերի» բազմակի թանկացման նախագիծն ընդունվեց 32 կողմ, 3 դեմ քվեներով։