Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ընդունել է մարզաշխարհի ներկայացուցիչներին: 2023 թվականի ընթացքում աշխարհի, Եվրոպայի և միջազգային տարբեր մրցաշարերում աչքի ընկած և մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մարզիկ-մարզիչներ (32 մարզիկ և 24 մարզիչ) արժանացել են դրամական պարգևների: Այս մասին տղեկացնում է Գյումրիի համայնաքապետարանը։
Հանդիպման սկզբում ներկաներին ողջունել ու շնորհավորանքի իր խոսքն է հղել Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ապա խոսել գյումրեցի մարզիկների գրանցած հաջողությունների, արդյունքների և սպասելիքների մասին։ Վ․Սամսանյանն իր խոսքում ընդգծել է, որ հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու են սպորտային ոլորտը ավելի զարգացնելու համար։ Իր խոսքում Վարդգես Սամսոնյանը խոսել է նաև սպորտի թանգարան ունենալու ծրագրի մասին։
Հանդիպման ընթացքում պատվոգրերի են արժանացել նաև տարվա լավագույն մարզական հաստատություններ ճանաչված հետևյալ կառույցները.
«Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
Գյումրու մարմնամարզական մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ
Շ.Մ Մարզական բարձրագույն վարպետության մարզադպրոց ՊՈԱԿ
Գյումրու Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ ՊՈԱԿ
ԿԳՄՍ Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց ՊՈԱԿ
«Հայաստան» ՄՀԿ Գյումրու բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց
Մարզիկների և մարզիչների պարգևատրման համար Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ հատկացվել էր մոտ 19 մլն 130.000 դրամ։