Ադրբեջանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի. նրանք երկիրը լքելու համար 48 ժամ ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։

Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

Դեսպանը տեղեկացվել է, որ Ադրբեջանի կառավարությունը լուրջ բողոք է հայտնել դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիային հակասող և իրենց դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող գործողությունների դեմ, և Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի հայտարարել է «պերսոնա նոն գրատա»։

Պահանջ է ներկայացվել, որ աշխատակիցները 48 ժամվա ընթացքում լքեն երկիրը։




Լրահոս