
Չինաստանը տիեզերք է արձակել ևս երեք հետազոտական արբանյակ՝ օգտագործելով Long March-11 (Changzheng-11) հրթիռային մեքենան: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Սա Long March մեկնարկային մեքենաների 503-րդ մեկնարկն է դեպի տիեզերք:
«Հրթիռն արձակվել է Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Յանցզյան ափից առավոտյան ժամը 6:39-ին (1:39 GMT)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մինչ այս՝ Չինաստանը երրորդ անգամ արձակել է աշխարհում մեթանի և հեղուկ թթվածնի առաջին հրթիռը։ Մեկնարկը տեղի է ունեցել Ջիուուան տիեզերակայանից։ Հրթիռը ուղեծիր է արձակել երեք արբանյակ՝ HongHu, TianYi-33 և HongHu-2: