ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Հրավիրված էի իմ սիրելի արցախցիների հարսանիքին:
2020թ. 44-օրյա չարաբաստիկ պատերազմի ժամանակ եմ ծանոթացել արցախահայ այս գեղեցիկ, մեծ ընտանիքի հետ: Նրանք արցախցու համառության, տոկունության, աշխատասիրության վառ ապացույցն են:
Ինչպես ասում են՝ ես աղջկա կողմից էի: Ամուսնացրել ենք Էլլային՝ Արցախի Վաղուհաս գյուղից, ով ընտանիքով բնակություն է հաստատել Մասիսի Սիս գյուղում: Ամուսինը Արցախի Ճարտար քաղաքից է, ով ընտանիքով այժմ ապրում է Կապան քաղաքում:
Անցնելով դաժան փորձությունների միջով՝ նրանք շարունակում են ապրել, պայքարել և արարել մայր Հայաստանում: Վստահ եմ, որ շենացնելու են հայրենիքն ու հայրենասեր սերունդ են մեծացնելու:
Մաղթում եմ խաղաղ երկինք ու երջանկություն նորապսակներին: Թող Արցախի մեր հայրենակիցների ընտանիքներում այսուհետ միայն ուրախ առիթներ լինեն»: