Կնոջը ծեծել, քաղաքացուն հայhոյել. տարվա ամոթն ու խարանը. պատգամավոր Բաքոյանի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավանդույթը չխախտելով՝ ArmLur.am-ը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:

ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյան- Կենդանակերպի նշանը՝ ջրհոս

Անկայուն և որոշումների կայացման հարցում դժվարություններ ունեցող Ձեր խառնվածքը խանգարում է հանգիստ ապրել: Ուզում եք ամենուր լինել, ամեն ինչ անել, բայց ոչինչ չի ստացվում, քանի որ միշտ ուշանում եք բոլոր տեղերից: Ձեր իմպուլսիվ խառնվածքով հասցրել եք մեկ տարվա ընթացքում երկու խոշոր սկանդալի հերոսը դառնալ. Ծեծել և խոշտանգել եք Ձեր քաղաքացիական կնոջը՝ լուսանկարները համացանցում են, հայհոյել եւ փորձել եք հարվածել քաղաքացուն, որը պատմել է այդ մասին: Աստղերը հուշում են կառավարել Ձեր էմոցիաները եւ չխայտառակվել:

Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:




Լրահոս