Ավանդույթը չխախտելով՝ ArmLur.am-ը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:
ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյան- կենդանակերպի նշանը՝ կապիկ
2023-ի ընթացքում եւս հանգիստ, ծպտյալ զարգացրել եք ձեր բիզնեսը, որն իհարկե, ձեր հետ որեւէ կապ չունի: Բազմակի քավորի անվան տակ բոլոր գործընթացները առաջ են մղվում: Աստղերը հուշում են չմոռանալ նախկին ընկերներին, հեռու մնալ այն պաշտոնյաներից, որոնք Ձեր հետ շփվում են, քանի որ դուք վարչապետի տիկնոջ քույրն եք: Իսկ այդպիսի պաշտոնյաները շատ են եւ ամենահաճախն են Ձեզ ՍՄՍ գրում:
Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում: