ՏԵՍԱՆՅՈՒԹ. 38 ամյա ուսանողն ու բումերանգը. պատգամավոր Դավոյանի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավանդույթը չխախտելով՝ ArmLur.am-ը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:

ՔՊ պատգամավոր Արփինե Դավոյան-Կենդանակերպի նշանը՝ կույս

38 տարեկանում ուսանող լինելը՝ այն էլ բարդ մասնագիտական ընտրությամբ, հեշտ չէ եւ ձեզ օգնության է հասնում ՔՊ վարչության անդամի կարգավիճակը: Քննությունները հաղթահարելուն զուգահեռ, ողջ տարվա ընթացքում չեք մոռացել խարդավանքների, կեղծ լուրերը թիմի ներսում պտտելու եւ թայֆաների բաժանելու Ձեր հիմնական առաքելության մասին: Աստղերը հուշում են չմոռանալ թեյ ու սուրճ դնողի ձեր անցյալը, վերևից չնայել այսօրվա գործավարներին, քանի որ կյանքում կա բումերանգի էֆֆեկտը: Աշխատեք տղամարդ գործընկերների աշխատասենյակներում առավել զուսպ լինել, որ ձայները լսելի չդառնան միջանցքում. Գուցե շատ գաղտնիքներ ակամայից բացահայտեք:

Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:




Լրահոս