ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, Հայաստան-Արևմուտք և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։
Զախարովան, մասնավորապես հայտարարել է. «Անցյալ տարին շատ բարդ էր շատ երկրների ու ժողովուրդների համար։ Այն դժվար էր նաև Հայաստանի, մեր բարեկամ հայ ժողովրդի համար։
Մենք տեսնում ենք արտաքին ուժերի փորձերը՝ պաշտոնական Երևանին ներքաշելու ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Մենք տեսնում ենք, որ Արևմուտքը բացարձակապես անտարբեր է Հայաստանի ժողովրդի, հայ բնակչության ճակատագրի նկատմամբ։ Արևմուտքն օգտագործում է մարդկանց զգացմունքները, նրանց պատմական հիշողությունը, նրանց ցավն ու տառապանքը բացառապես սեփական շահերի համար։
Մեր ռազմավարական հարաբերությունները հաշվի առնելով՝ պատրաստ ենք ամեն կերպ աջակցել Հայաստանի խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը։ Մեզ համար դա իսկապես կարևոր նշանակություն ունի։ Ռուսաստանի և ԵԱՏՄ հետ առևտրատնտեսական կապերի շնորհիվ ՀՀ տնտեսությունը տպավորիչ աճ է ցույց տալիս։ Մենք լավ հնարավորություն ենք տեսնում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման համար՝ հիմնված եռակողմ հայտարարությունների վրա։ Հիմքեր կան նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար։ Սրանք մեր բազային մոտեցումներն են»։