
Ազգային ժողովի խորհուրդը դեկտեմբերի 27-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցը:
ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը` պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել:
ԱԺ խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: