«Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը». Աբդոլլահիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԳՆ-ում մեկնարկել է Հայստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Հոսեյն Աբդոլլահիանի համատեղ ասուլիսը։

Աբդոլլահիանը խոսել է Հայաստան-Իրան հարաբերություններից, տարածաշրջանային խնդիրներից ու համագործակցության հեռանկարներից։ Նա, մասնավորապես, հայտարարել է. «Խոսել ենք Թեհրան-Երևան համագործակցության և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարների մասին։ Խոսել ենք նաև Իրանի՝ Հարավային Կովկասում խաղաղության երաշխավորի դերի մասին։ Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»։




Լրահոս