«Մենք կարիք ունենք ադրբեջանական կողմի կառուցողական մոտեցման». Միրզոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԳ նախարարը, պատասխանելով «3+3» ձևաչափի մասին հարցին, խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից։ Միրզոյանը, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի վրա են աշխատում. «Օրեր առաջ ստացանք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, որոնք, իհարկե, կուսումնասիրենք ու պատշաճ կարգով կներկայացնենք մեր առաջարկները»,- ասել է նա։

Նախարարի խոսքով. «Հայաստանը բարեխղճորեն և կառուցողական կերպով ներգրավված է Ադրբեջանի հետ բանակցություններում՝ խաղաղության հաստատման ու հարաբերությունների կարգավորման համար։

Մենք Ադրբեջանի հետ մի քանի ուղղություններով և փուլերով բանակցել ենք և կոնկրետ խաղաղության համաձայնագրի վրա ենք աշխատում։ Շատերը պնդում են, որ իրական հնարավորություն կա այս գործընթացը տրամաբանական ավարտի հասցնելու համար։ Մենք, իրոք, ունենք այդ հնարավորությունը՝ չնայած ԼՂ բնակչության բռնի տեղահանությանն ու ատելության խոսքին, և ամեն ինչ անում ենք, որ այս գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին»։




Լրահոս