Այսօր տեղի ունեցավ Արցախի «Արդարություն» կուսակցության հիմնած «Արդարություն և Վերադարձ» ՀԿ-ի պաշտոնական բացումը։
Կազմակերպությունը զբաղվելու է բռնի տեղահանված արցախցիների խնդիրներով։
ՀԿ-ի պաշտոնական բացման արարողության ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից Հայաստան-Արցախ միասնության դրոշը փոխանցվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան