ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դադարեցվել է հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը։

Քոչարյանը դատարանում համաձայնվել է 3 մլն դոլար կաշառքի մեղադրանքով իր դեմ հարուցված գործի՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով փակվելուն։

Այսինքն, նա ոչ թե արդարացվել է, այլ գործը, վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, փակվել է։

Դատարանի որոշմամբ, որ հրապարակեց դատավոր Աննա Դանիբեկյանը, հանվել է նրա գույքի և միջոցների նկատմամբ դրված կալանքը, նաև՝ հանվել է Քոչարյանի խափանման միջոցը։




Լրահոս