
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն անդրադարձել է Թուրքիայում կառուցվող գազային հանգույցին: Նա նշել է, որ Ռուսաստանն ակնկալում է հանգույցի ճանապարհային քարտեզի հստակեցում և դրա գործարկում 2024-ին:
«Մենք հույս ունենք, որ ծրագիրը կիրականացվի գալիք տարի»,- ասել է նա:
Նոյեմբերի վերջին Անկարայում Նովակի և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում հանգույցի կառուցման աշխատանքների շուրջ նմանատիպ հայտարարություն էր արել նաև թուրք նախարարը։ Նա ևս հույս էր հայտնել, որ 2024-ին բոլոր աշխատանքները կհասցվեն ավարտին:
Ծրագիրն իրականացվելու է ռուսական «Газпром» և թուրքական «Botaş» ընկերությունների համատեղ գործունեությամբ: