
Այսօր մի խումբ երիտասարդներ «Հայկական ժամանակ» թերթի խմբագրության առջև կազմակերպել էին բողոքի ակցիա, որի ընթացքում բացականչել են՝ դհո՛լ, դհո՛լ:
Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Տաթև Խաչատրյանը հայտնեց. «Սկզբում իրենք շփոթել էին խմբագրության հասցեն, որովհետև երբ բղավում էին, մենք չէինք արձագանքում, և նրանք գնացին այլ ուղղությամբ: Իսկ երբ նրանց հետևից գնացի, ակցիայի մասնակիցները գոռում էին՝ ե՛տ եկեք, սխալ ենք գնացել»:
Ի դեպ, ինչպես պատմեց լրագրողը, ակցիան նկարահանում էր միայն «Կենտրոն» հեռուստաընկերությունը: